Արտաքին 3 տարի առաջ - 15:08 17-01-2023

Իրանի արտգործնախարարը Թուրքիայում կքննարկի Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Աբդոլլահյանը Անկարա ժամանելուց հետո լրագրողներին ասել է, որ թուրք-իրանական հարաբերություններն այսօր ճիշտ ուղու վրա են։ «Բարեբախտաբար, երկու երկրների հարաբերությունները ճիշտ ուղու վրա են, և այսօր Թուրքիային կարող ենք համարել լավագույն հարևաններից մեկը, որն Իսլամական Հանրապետության հետ լավագույն հարաբերությունները»,- ասել է նա։

Իրանի արտգործնախարարը հավելել է, որ այցի ընթացքում նախատեսվում է նաև հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նա հայտնել է, որ Թուրքիայում իր հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր։

Թուրքիա մեկնելուց առաջ Աբդոլլահյանը հայտարարել էր, որ Թուրքիա կատարելիք այցի ընթացքում կքննարկվեն Արևմտյան Ասիայում և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները։ Նա կարևորել է Հարավային Կովկասում առկա խնդիրների քննարկումը, քանի որ տարածաշրջանային անվտանգությունը կախված է հենց այդ խնդիրներից։ Նա միևնույն ժամանակ վերահաստատել է Իրանի հարևանության քաղաքականության կարևորությունը, որն ընդգծել է նաև Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին։

Անդրադառնալով իր՝ Մոսկվա կատարելիք այցին, որը պետք է կայանար այսօր՝ Իրանի գլխավոր դիվանագետը նշել է, որ տարածաշրջանային որոշ զարգացումների պատճառով Մոսկվա մեկնելը հետաձգվել է, և այն տեղի կունենա մի փոքր ուշացումով։




Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով