Մամուլ 3 տարի առաջ - 08:19 17-01-2023

Արայիկ Հարությունյանը մտադիր է կրճատումներ անել ԱԽ-ում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հունվարի 7-ին Վիտալի Բալասանյանին ազատելով ԱԽ քարտուղարի պաշտոնից՝ Արայիկ Հարությունյանն առաջարկել է զբաղեցնել իր խորհրդականի պաշտոնը, սակայն նա մերժել է։ Ասում են՝ վիրավորված է իր նկատմամբ վերաբերմունքից, քանի որ իր հանդեպ նեգատիվը ձեւավորվել է այն պատճառով, որ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ եւ գիտությամբ բանակցել է ադրբեջանցիների հետ։ ԱՀ նախագահականի մեր աղբյուրն ասում է, որ նախագահը մտադիր է կրճատումներ անել ԱԽ-ում եւ Սամվել Բաբայանի «հագով կարված» կառույցը բերել նախկին տեսքին՝ փոքր աշխատակազմով։

Հիշեցնենք, որ Բաբայանի՝ ԱԽՔ նշանակվելուց հետո հաստիքացուցակը գրեթե եռապատկվել էր՝ անցնելով 70-ը։ Բայց խնդիրն այն է, թե երբ անել այդ կառուցվածքային փոփոխությունները, հիմա Արցախը բլոկադայի մեջ է, եւ ամեն կրճատում դժգոհություն կառաջացնի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին