Ներքին 3 տարի առաջ - 18:12 16-01-2023

Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը

Հանրապետությունում մեկնարկել է 2023 թվականի բուհական ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Հունվարի 15-ին տեղի են ունեցել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները:

ՀՀ ամբողջ տարածքում քննական գործընթացը կազմակերպվել է 14 քննական կենտրոնում, որոնցից 3-ը՝ Երևանում, 11-ը՝ մարզերում: Մասնավորապես, Սյունիքում՝ Գորիսում ու Կապանում, գործել է երկու, իսկ մնացած մարզերում՝ մեկական կենտրոն:

«Քիմիա» առարկայի համար հայտագրվել է 738 դիմորդ, որոնցից քննությանը մասնակցել է 718-ը: Բացակայել է 16 դիմորդ, իսկ 4-ը՝ հեռացվել: Քննությունը տևել է 3 ժամ:

«Ռուսաց լեզու» առարկայի համար հայտագրված 130 դիմորդից քննությանը մասնակցել է 129-ը: Քննությունը տևել է 2,5 ժամ:

Քննական հարցաշարերի ճիշտ պատասխանները տեղադրված են Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում:

Քննությունների արդյունքները կհրապարակվեն քննությունից 5 օր հետո՝ հունվարի 20-ին:

Բողոքարկման համար դիմումներն ընդունվելու են հաջորդ օրը՝ հունվարի 21-ին (այն քննական կենտրոնում, որտեղ հանձնվել է քննությունը), ժամը 9:00-18:00-ն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան