Արտաքին 3 տարի առաջ - 16:40 15-01-2023

Իրանն առաջիկա ամիսներին կստանա ռուսական ՍՈՒ-35 կործանիչներ

Իրանն ակնկալում է հաջորդ իրանական տարվա սկզբին Ռուսաստանից կստանա Սու-35 կործանիչների։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Շահրիար Հեյդարին՝ իրանական Թանսիմ լրատվական գործակալությանը տված հարցազրուցում։

Հեյդարին հայտնել է, որ Սու-35 կործանիչները, որոնք Իրանը պատվիրել է Ռուսաստանից, կժամանեն իրանական 1402 թվականի սկզբին (սկսվում 2023 թվականի մարտի 21-խմբ.)։ Նրա խոսքով՝ պատգամավորը նշել է, որ Իրանը Ռուսաստանից պատվիրել է նաև մի շարք այլ զինտեխնիկա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, հրթիռային համակարգեր և ուղղաթիռներ, որոնց մեծ մասը շուտով կստանա։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանը կստանա չորրորդ սերնդի երկշարժիչ, գերմանևրելի 24 կործանիչ, որոնք հիմնականում օգտագործվում են օդային գերակայության առաքելությունների համար:

Սպասվում է, որ մարտական ինքնաթիռների մի մասը տեղակայվելու է Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի մարտավարական ավիաբազայում, որը գտնվում է երկրի կենտրոնում՝ իրանական Սպահան քաղաքում:

Ռուսաստանի Միացյալ ավիաշինական կորպորացիան հայտնում է, որ Սուխոյ Սու-35 կործանիչը համատեղում է ժամանակակից կործանիչի որակները և լավ մարտավարական ինքնաթիռ:

Իրանը և Ռուսաստանը վերջին ամիսներին խոշոր գործարքներ են կնքել՝ խթանելու իրենց տնտեսական, առևտրային, էներգետիկ և ռազմական համագործակցությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան