Ներքին 3 տարի առաջ - 13:35 14-01-2023

Վրաերթ Երևանում․ 27-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ shamshyan.com

Երեկ՝ հունվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Սրագիս Ս․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում, «Փեթակ» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 45-ամյա Էդգար Մ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն․ և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել հետիոտնին, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող