Ներքին 3 տարի առաջ - 11:29 14-01-2023

Գործարանի մոտից փորձել են ավտոմեքենա գողանալ, բայց վթարի են ենթարկվել․ shamshyan.com

Հունվարի 13-ին ավտոմեքենայի փախցնելու փորձ և գույքային վնաս պատճառելու դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 15։50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Նորիկ Կ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 09։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Հրանտ Վարդանյան փողոցի 33 հասցեից՝ «Գրանդ քենդի» գործարանի մոտից, փորձել են փախցնել իրեն պատկանող VAZ 2107 մակնիշի ավտոմեքենան։

Նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները և հայտնաբերել փախցրած ավտոմեքենան պատին խփված վիճակում:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վնասի չափը պարզվում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով