Ներքին 3 տարի առաջ - 11:02 14-01-2023

Տաթև համայնքի՝ հետախուզման մեջ գտնվող նախկին ղեկավարը «Զվարթնոց» օդանավակայանից ձեռնաշղթաներով տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 13-ին, Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է տեղափոխվել Սյունիքի մարզի Տաթևի նախկին համայնքապետ 65- ամյա Մուրադ Սիմոնյանը, որին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից տեղափոխել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական գլխավոր վարչություն, որտեղ էլ նրան փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինի նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված են եղել մի քանի քրեական գործեր, ինչի համար էլ նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Մ․ Սիմոնյանը հետախուզվում էր ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի կողմից՝ ՀՀ նախկին քր. օր. 179 հոդ. 2-րդ մասի 1-ին կետի, 179 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետի, 308 հոդ. 1-ին մասի և 308 հոդ. 2-րդ մասի մեղադրանքներով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան