Ներքին 3 տարի առաջ - 22:30 13-01-2023

Արտակարգ դեպք Երևանում. Վիլնյուսի 5 հասցեում հայտնաբերվել է կասկածելի պայթուցիկ սարք․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վիլնյուսի 5 հասցեում գործող «Տերև» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող փոքրիկ կրպակի դիմաց կասկածելի պայթուցիկ կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները: Ժամանել են նաև 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Արա Զաքարյանն ու Շուշանիկ Վարդերեսյանը, որպեսզի քաղաքացիները չմոտենան կասկածալի իրին։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները, ովքեր վնասազերծել են կասկածելի իրն ու սպասում են հետագա գործողություններին:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով