Ներքին 3 տարի առաջ - 19:43 13-01-2023

Դաշնակցությունն ուժ է, ով կարող է իրական սպառնալիք դառնալ Էրդողան-Ալիև-Փաշինյան պայմանավորվածությունների համար․ պատգամավոր

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սա հարձակում է ՀՅԴ-ի դեմ։

72 ժամով ձերբակալելով ՀՅԴ 2 անդամի և 1 քաղաքացու՝ փորձ է արվում նախ ճնշել փողոցում այս իշխանությունների դեմ պայքարած քաղաքացիներին, ապա նաև ցուցմունք կորզել ՀՅԴ Հայաստանի կառույցի ղեկավար որևէ անդամի մասով։

Այդպիսի ցուցմունքների առկայության դեպքում արդեն թիրախավորվելու է ողջ կուսակցությունը՝ ընդհուպ մինչև կուսակցության գործունեության կասեցում։ Սա մեկ անգամ արդեն եղել է։

Ի՞նչու են անում սա։

Որովհետև Դաշնակցությունն ուժ է, ով կարող է իրական սպառնալիք դառնալ Էրդողան-Ալիև-Փաշինյան պայմանավորվածությունների իրագործման համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում