Ներքին 3 տարի առաջ - 19:34 13-01-2023

Հայտնի դերասանուհին «խփել-թռել է» քաղաքացու մեքենային. կլինի՞ արդյոք համարժեք փոխհատուցում

Ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Աղաբաբյանը «Վարորդի ընկեր» ֆեյսբուքյան խմբում գրառում է արել՝ հայտնելով իր մտահոգությունը, որ իր մեքենան օրեր առաջ կայանել էր Կորյունի փողոցում, որից հետո տեսել է, որ մեքենան վնասվել է. «Դեպք, թե ինչպես է «հայտնի» դերասանուհին մեքենաս քերծում, ու խոստանում է տանել իր արհեստավորի մոտ սարքելու ու հետո խաբում: Մի քանի օր առաջ մեքենաս կայանել էի Կորյունի փողոցում, մի քանի ժամ հետո մոտենում եմ մեքենայիս, անվտանգության աշխատակից է մոտենում ու ասում, որ ձեր մեքենային հարվածել են: Ինքն էլ, նկատելով դեպքը, մոտեցել ու հեռախոսահամար է վերցրել: Ես էլ զանգում եմ, ասում ա՝ տանենք իմ արհեստավորի մոտ, սարքի, ասում եմ՝ լավ: Մի քանի օր ֆռցնում ա, թե բա ստեղ չի արհեստավորը, խառն եմ, երկու օրից զանգեք և այլն: Էսօր էլ զանգում եմ՝ ասում ա, ես ձեզ 100$ տամ, գնացեք, սարքեք, ասում եմ՝ բայց էդքան չի ձեր հասցրած վնասը, ասում ա՝ ես լավ հասկանում եմ, էդքան ա, ասում եմ՝ էկեք տանենք, թող արհեստավորը ասի, ոնց պայմանավորվել ենք, ասում ա՝ ես ժամանակ չունեմ, էտ ա, ինչ ուզում եք, արեք, ու հեռախոսը անջատում վրես ու էլ չի պատասխանում զանգերին: Վերջը, ինչ գլուխներդ տանեմ, ժող ջան, ինչ կարելի ա անել նման դեպքում»։

Oragir.News-ի հետ զրույցում Աղաբեկյանը չցանկացավ բացել փակագծերը։ Հետաքրքրիր է, արդյո՞ք համարժեք փոխհատուցում կանի հայտնի դերասանուհին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով