Ներքին Միտք 3 տարի առաջ - 15:08 13-01-2023

Միջազգային հանրությունը գնահատական չտվեց հայերի ջարդերին․ ոչինչ չի փոխվել ադրբեջանցիների նպատակների մեջ․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ընդամենը 33 տարի առաջ կամզակերպված խմբերով ադրբեջանցիներ, կացիններով, դանակներով ու առմատուռայով զինված, վերցրեցին նախապես պատրաստված քարտեզներ, որտեղ հայերի տները խաչերով էին նշված ու գնացին սպանելու իրենց հարևաններին, գործընկերներին, ուսուցիչներին, բժիշկներին…

Մեկ շաբաթ շարունակ ինտերնացիոնալ և բազմազգ Բաքվում հայերի տան հեռախոսները անջատված էին, ով էլ հաջողացնում էր կապվել շտապօգնության կամ ոստիկանության հետ, իրենց կանչերը անտեսվում էին։

Չկա նույնիսկ հարուցված քրեական գործ, չկան պատժվածներ, չկա հատուցում։ Ոչ միջազգային հանրությունը, ոչ Սովետական միությունը գնահատական չտվեցին հայերի ջարդերին։

Ինչ է փոխվել ադրբեջանցիների նպատակների և պլանների մե՞ջ: Ոչինչ։ Մատաղացու ուլի դեմքով խաղաղություն մուրացողներն էլ դա գիտեն ու գիտակցված են մեզ տանում ոչնչացման։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»