Մամուլ 3 տարի առաջ - 08:20 13-01-2023

ԱԱԾ-ից դատախազություն տեղափոխված պաշտոնյան պատահական մարդ չէ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ուշագրավ տեղափոխություն եւ նշանակում՝ Գլխավոր դատախազությունում: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը ԱԱԾ-ից իր հավատարիմ գործընկերներին տեղափոխում է Գլխավոր դատախազություն: Նկատենք, որ վերջերս ԱԱԾ-ից դատախազություն տեղափոխված պաշտոնյան պատահական մարդ չէ:

Այսպիսով, ՀՔԾ-ում (ներկայումս վերափոխված Հակակոռուպցիոն կոմիտեում) «Մարտի 1»-ի քրեական գործով, «Սասնա Ծռերի» դեպքերով լրագրողներին հարցաքննած եւ քաղաքական իշխանության հրահանգով «Մարտի 1»-ի գործով «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հեռախոսային խոսակցությունները ապօրինի կերպով գաղտնալսած քննիչ Վազգեն Ավետիսյանն է տեղափոխվել, որը հեղափոխությունից հետո տեղափոխվել էր ԱԱԾ եւ նշանակվել ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի տեղակալ:

Ասել է թե՝ քաղաքական հրահանգներով առաջնորդվող պաշտոնյան հիմա էլ ԱԱԾ-ից դուրս կգործի՝ օգտվելով դատախազի վերահսկողական գործառույթներից: Նա կլինի ՀՀ գլխավոր դատախազության՝ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթօ այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ