Մշակույթ 3 տարի առաջ - 22:59 12-01-2023

Մուրակամին` Դոստոևսկուց ոգեշնչված

1949 թվականի հունվարի 12-ին Կիոտոյում ծնվել է ճապոնացի գրող, թարգմանիչ Հարուկի Մուրակամին։

Նա սովորել է Վասեդայի համալսարանի թատերական արվեստների բաժնի դասական դրամատուրգիայի ֆակուլտետում։ 1974 թվականին Տոկիոյում բացել է իր «Փիթեր Քեփ» ջազ-ակումբը, որտեղ աշխատել է յոթ տարի։

Մուրակամին 1978 թվականի ապրիլին բեյսբոլ խաղալիս հանկարծ հասկացել է, որ ուզում է գիրք գրել։

«Ես ուղղակի հասկացա դա, և վերջ»,- ասել է ապագա գրողը։

Այս որոշումից հետո Մուրակամին ամեն օր, ճանապարհելով վերջին այցելուին, փակում էր իր ջազ ակումբի դուռը ու գրում, գրում, գրում։




Նա սովորական թղթի վրա գրում էր սովորական թանաքագրիչով, սակայն անսովոր էր նրա «Լսիր քամու երգը» առաջին վեպի հաջողությունը, որն արժանանում է ճապոնացի սկսնակ գրողների մրցանակին, իսկ կարճ ժամանակահատվածում վաճառվում է դեբյուտի համար անհավանական` 150 հազար տպաքանակով։ Սրան հաջորդում է ջազ ակումբի վաճառքը և նրա ստեղծագործական հաղթարշավը։

Հարուկի Մուրակամին հայտնի է նաև իր հասարակական ու քաղաքական սկզբունքային կեցվածքով։ Երբ 2009 թվականին Իսրայելում Մուրակամիին շնորհում են երուսաղեմյան գրական մրցանակը, նա մոտենում է ամբիոնին ու շնորհակալական ճառի փոխարեն դատապարտում Իսրայելին Գազայի հատվածում կատարած բռնության համար, ասելով.

«Գազայի հատվածում ռմբակոծության հետևանքով զոհվել են հազարավոր անմեղ ու անզեն մարդիկ։ Մրցանակ ստանալու համար այստեղ գալս տպավորություն է ստեղծում, թե ես սատարում եմ ռազմական գործողություններ իրականացնող քաղաքականությունը, սակայն չգալու, լռելու փոխարեն ես ընտրեցի արտահայտվելու այս հնարավորությունը»։



Հարուկի Մուրակամին բազմաթիվ գրական մրցանակաների դափնեկիր է։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի քառասուներեք լեզուներով։ Նրա վեպերը էկրանավորվել են վեց անգամ։ Նա շարունակում է աշխատել օրական վեց ժամ և վստահեցնում, որ իրեն ոգեշնչում է Դոստոևսկին, ում օրինակին էլ փորձում է հետևել։

«Դոստոևսկին տարիների հետ ավելի բեղմնավոր դարձավ։ Նա «Կարամազով եղբայրներ» գրեց, երբ արդեն ծեր էր։ Ես էլ շատ կուզեի նույն կերպ վարվել»,- խոստովանում է Մուրակամին և հավելում. «Ես մտադիր եմ գրել հսկա մի վեպ, որը կուլ կտա աշխարհում այսօր տիրող քաոսը և պարզ ցույց կտա զարգացման ճշգրիտ ուղին»։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»