Ներքին 3 տարի առաջ - 22:44 12-01-2023

Ի՞նչ է պատրաստվում զիջել Հայաստանի պատուհասը, որ բավարարի Ադրբեջանի՝ ամբողջի հանդեպ ունեցած պահանջը․ Արսեն Ջուլֆալակյան

Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հասկացե՛ք հայեր, ախր այնքան հստակ է ամեն ինչ:

Խաղաղություն Ադրբեջանի հետ չի կարող լինել մեկ պարզ պատճառով: Այդ պետությունն ուզում է Հայաստանի վերացումը, ոչ թե Արցախը, Սյունիքը, կամ մեկ այլ պատմական հայկական տարածք:

Ամբողջ մեր երկիրն է ուզում՝ մայրաքաղաք Երևանով․

Միթե՞ դժվար է մի փոքր լսել/կարդալ-տեսնել, թե ինչ է խոսում (շատ ուղիղ) և անում թշնամի երկրի առաջնորդն իր ամբողջ քաղաքական թիմով և դաշանկից Թուրքիայով:

Ի՞նչ է պատրաստվում զիջել Հայաստանի պատուհասը, որ բավարարի Ադրբեջանի՝ ամբողջի հանդեպ ունեցած պահանջը:

Լավ, նա ու իր խմբակն է դավաճան, անհայրենիք, ձեզ ի՞նչ եղավ: Մի քանի միլիոն մարդ անջատվե՞լ է իրականությունից:
Գլխավոր խնդիրը Երևանում է նստած...»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան