Արտաքին 3 տարի առաջ - 18:15 12-01-2023

Ադրբեջանը և Իտալիան ընդլայնում են պաշտպանական համագործակցությունը

Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետոն Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հայտարարության համաձայն՝ Հասանովն իտալական պատվիրակությանը տեղեկացրել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին։

Հաղորդվում է, որ կողմերը բարձր են գնահատել երկու երկրների համագործակցությանը ռազմական կրթության ոլորտում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում։ Բացի այդ Ադրբեջանի և Իտալիայի պաշտպանության նախարարները մտքեր են փոխանակել պաշտպանության և ռազմատեխնիկական ոլորտներում Բաքվի և Հռոմի հարաբերությունների ներկայիս վիճակի և հեռանկարների շուրջ։

Ադրբեջանի և Իտալիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները արձանագրություն են ստորագրել՝ կրթության և վերապատրաստման ոլորտում մտադրությունների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»