Միտք Ներքին 3 տարի առաջ - 16:55 12-01-2023

Շատ քիչ մարդ կա, ում համար արդեն պարզ չէ, որ վարչապետ ներկայացող անձն ամբողջովին սնանկ է․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Շատ քիչ մարդ կա, ում համար արդեն պարզ չէ, որ վարչապետ ներկայացող անձն ամբողջովին սնանկ է.

-պատերազմը պարտվել է,
- խաղաղությունը պարտվել է,
-ռեֆորմների հարցում անկարող է,
-կառավարման համակարգը կոլապսի է վերածել,
-արտաքին քաղաքականությունն ի չիք է դարձրել,
-պաշտպանական ոլորտն ամբողջովին տապալել է,
-ապագայի հեռանկար չունի, անգամ ներկայի համար պատասխանատու չէ,
- միջազգային ասպարեզում հայ ազգը դարձրել է ծաղրի առարկա,
-ներքին ասպարեզում ազգը վերածել է ամբոխի:

Ցուցակը կարելի է շարունակել: Վերը նշվածներից անգամ մեկի առկայության պարագայում նա պետք է վռնդվեր: Նա պետք է հեռացվի, սակայն նրա հեռացման համար պետք է լինեն հեռացնողներ, նաև պետք է մի փոքրիկ հարցի պատասխան լինի, իսկ ովքեր են նրան փոոխարինելու, թեկուզ՝ ժամանակավորապես, մինչև հասկանանք, ինչ ենք անելու:
Այս երկու հարցի պատասխաններն են հիմա ամենաառանցքայինը:

Հեռացնողները
Նրան հեռացնելու համար պետք է որոշումների կայացման կենտրոն, այսինքն՝ լինեն մարդիկ, որոնք ի վիճակի են միասնական որոշում կայացնել, ունեն նման որոշում կայացնելու թափանցիկ ընթացակարգ: Դա չպետք է լինի նեղ թիմ, չպետք է լինի փակ խմբակ, կամ կուսակցություն: Դա պետք է լինի թափանցիկ ֆորմատ, բոլորի համար բաց ու ընդհանուր մոբիլիզացիայի համար մեխանիզմներ ունենա:
Ովքեր պետք է պատասխանատվություն ստանձնեն:

Պետք է լինի մի մեխանիզմ, որ այդ մարդիկ ընտրվեն մինչ ընտրությունները, մաքսիմալ մարդկանց մասնակցության միջոցով: Ինչպես ընտրվեն, քննարկման թեմա է, մեխանիզմներ կարելի է գտնել:
Կամ կարող ենք դա անել, կամ սկսենք հավաքել ճամպրուկները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող