Ներքին 3 տարի առաջ - 12:21 12-01-2023

Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիներն այլևս սահմանը կարող են հատել նույնականացման քարտով. անձնագրի անհրաժեշտություն չի լինի

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց, թե Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումն առաջնահերթություն է։

«Վրաստանը մեր քաղաքացիների համար սիրված վայրերից է, 2019 թվականին 1 միլիոն 365 հազար ՀՀ քաղաքացի է այցելել Վրաստան, բայց համավարակի ընթացքում հետընթաց է արձանագրվել, կարծում ենք՝ առաջիկայում դինամիկան կվերականգնվի», - նշեց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց՝ Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիներն այլևս սահմանը կարող են հատել նույնականցման քարտով. անձնագրի անհրաժեշտություն չի լինի։

«Կարծում եմ՝ շատ կարևոր է սա փոխադարձ այցելությունները դյուրացնելու առումով, բայց նաև որոշակի հարակից ռիսկեր կլինեն, որոնք կառավարելու հարցում, կարծում եմ, վրաց գործընկերների հետ արդյունավետ աշխատելու որևէ սահմանափակում չունենք ու այդ ուղղությամբ կաշխատենք», - նշեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան