Արտաքին 3 տարի առաջ - 22:00 11-01-2023

Բայրամովը պնդել է, որ Արցախի բնակչության շրջափակման մասին պնդումներն «անհիմն են»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախի բնակչության շրջափակման և տարածաշրջանում մարդասիրական աղետի ստեղծման մասին հայտարարությունները «լիովին անհիմն են»։ Ինչպես փոխանցում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Բայրամովն այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ կայացած հեռախոսազրույցում։

Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ ամեն օր ճանապարհից օգտվում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մեծ թվով մեքենաներ և մարդասիրական այլ մեքենաներ։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ չնայած ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե ճանապարհը բաց է հայ բնակիչների ազատ տեղաշարժի համար, և անհրաժեշտության դեպքում իրենք պատրաստ են հայերին օգնություն ցուցաբերել, Արցախի իշխանությունները դեմ են, որ բնակիչներն օգտվեն ճանապարհից։

Ադրբեջանի արտգործնախարարը կրկին շեշտել է, որ ադրբեջանական կողմը «հավատարիմ է երկխոսությանը և միշտ պատրաստ է ակտիվացնել ջանքերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»։

«Չնայած հետկոնֆլիկտային շրջանում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար ադրբեջանական կողմի կողմից ներկայացված մի շարք կառուցողական նախաձեռնություններին, հակառակ կողմը տարբեր սադրանքների օգնությամբ դանդաղեցնում է գործընթացը», - ասել է Բայրամովը։

Վերջինս մասնավորապես, ընդգծել է, որ «Հայաստանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, Լաչինի ճանապարհն օգտագործում է ռազմական սադրանքների՝ այդ թվում նաև ականների ապօրինի տեղափոխման ու տեղադրման, ապօրինի տնտեսական գործունեության և Ադրբեջանի բնական ռեսուրսների կողոպտելու համար»։ Նա միևնույն ժամանակ հայտնել է, որ միջանցքը փակած ադրբեջանցի այսպես կոչված ակտիվիստների պահանջները դեռևս չեն կատարվել։

Դոնֆրիդը քննարկումներ է ունեցել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Վերջինս Միրզոյանին և Բայրամովին կոչ է արել կրկին ներգրավվել կայուն խաղաղության գործընթացում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան