Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:12 11-01-2023

Արցախը կորցնես՝ լա՞վ է, թե՞ Հայաստանը. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան․ Mediahub.am

«Դուք ասում եք՝ ի՞նչ են անում իշխանությունները, որ Լաչինի միջանցքը փակ է, ինչի՞ չեք գնում պատերազմ, գնացեք, զորք հավաքեք, գնացեք Լաչինի միջանցքը բացեք, բայց էդ ինչ ա նստելու մեր վրա, Հայաստանի կորուստ՝ ամբողջությամբ»․ այս մասին Mediahab.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Արցախը կորցնես լա՞վ ա, թե՞ Հայաստանը, օրինակ քեզ բան եմ հարցնում։ Գնա Վան, Կարս, Արդահան, գնա ասա՝ իմ հայրենիքն ա, Կարսը քոնը չէ՞ր 100 տարի առաջ»,- դիմելով լրագրողին՝ ասել է Եղյազարյանը։

Հարցին՝ հրաժարվո՞ւմ ենք Արցախից, պատգամավորը պատասխանել է, որ Արցախից, իհարկե չենք հրաժարվում, բայց պիտի կարողանանք Արցախին այնպիսի մոտեցում ցույց տալ, որ Արցախին չվնասենք ու Հայաստանին չվնասենք։

«Լաչինի միջանցքը բացվելու է, ամբողջ միջազգային կառույցները հիմա դրա վրա են աշխատում»,-ասել է պատգամավորը։
Վախով ապրելու մասին դիտարկմանն ի պատասխան էլ նշել է․ «Կարելի է անընդհատ էլ վախով ապրել, ոնց որ ապրել ենք մենք՝ մինչև 4 տարի առաջ։ Վախով ենք ապրել, այս իշխանություններն եկան, նոր ցույց տվեցին, թե մեր իրական ուզող-չուզողներն ովքեր են»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով