Ներքին 3 տարի առաջ - 19:05 11-01-2023

Վրթանես Սրբազանն ու ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են Արցախում տիրող ներկայիս իրավիճակը

Հունվարի 10-ին Արցախի թեմակալ առաջնորդը հանդիպում է ունեցել Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Նիկոլաս Ֆլյորի և նրա տեղակալ Ռոման Շահրամանյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՍԵ Արցախի թեմի ֆեյսբուքյան էջից։

Քննարկման թեման Արցախում տիրող ներկայիս իրավիճակն էր: Վրթանես Սրբազանն իր հայրական օրհնությունն է բերել և իր երախտագիտությունը հայտնել Արցախում այդպիսի կարևոր առաքելության իրականացման համար՝ մասնավորապես ընդգծելով այն փաստը, որ այսօրվա ծանր իրավիճակում ԿԽՄԿ-ն հաղթահարելով որոշ խոչընդոտներ կարողանում է հումանիտար առաքելություն իրականացնել Արցախում:

Այդ առաքելության շնորհիվ հնարավոր է դարձել ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը Երևան: Իսկ այժմ փորձեր են կատարվում միջանցքի արգելափակման հետևանքով իրարից հեռու գտնվող ընտանիքների անդամների միավորման ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան