Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:24 11-01-2023

Թող ձենները կտրե՛ն․ բանակն իրենք են ոտնահարել․ ՊԲ-ն պահել է իր պաշտպանության տակ եղած 283 կմ-ը. Օհանյան

Կարգապահության ուղղությամբ՝ սկսած արտաքին տեսքից, բանակում սկսել են հագնել համազգեստ ով ինչ ուզում է. նույն Նիկոլ Փաշինյանը բանակի գերագույն գլխավոր հրամանատարն է եղել կամ կառավարության ղեկավարը, ինքը երբևիցե մեր զինվորի դաշտային համազգեստը հագե՞լ է. ով ինչ ուզում, հագնում է, անուններն էլ կրծքներին գրած, որ հանկարծ իրենք իրենց անունները չմոռանան, որ երկրի ղեկավար են, էս են, էն են: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Նրանք բանակի քաղաքականությունն իջեցրել են կենցաղային մակարդակի՝ կլուբնիկի, տռուսիկ-մայկայի, և այդ ուղղությամբ զգալի՝ 3 անգամ ավելի ահռելի գումար են օգտագործել, որը կարելի էր օգտագործել սպառազինության, ռազմական տեխնիկայի համար: Զինծառայողներին թույլ են տվել կրել բջջային հեռախոսներ:

Բայց այս ամենը մի կողմ դնենք։ Որտե՞ղ է պետության ղեկավարության դերը բանակին թիկունք կանգնելու, պատերազմի ժամանակ բանակը համալրելու, տեղափոխելու ռազմական ռելսերի վրա, ճիշտ գնահատականներ տալու այդ ամենին և կարգուկանոն հաստատելու մարտական գործողությունների դաշտում։

Նաև հետևյալը պիտի ասեմ, որը նախկիում չեմ ասել․ ՊԲ-ն 283 կմ պաշտպնության հատված է ունեցել և դրա մեծ մասը պահել է: Եթե ՊԲ-ն, հրամանատարը որոշում է ընդունում և նրա որոշումը հաստատում է գլխավոր շտաբը և Արցախի նախագահը, իսկ ՊԲ-ի աջ հատվածի համար պատասխանատուն ՀՀ ղեկավարությունն է: Թող ձենները կտրեն և այլևս չասեն․ բանակն իրենք են ոտնահարել»,-ընդգծեց Օհանյանը:

Նա հիշեցրեց, որ մի քանի օր առաջ հայտարարություն եղավ, որ սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողություններից հետո 7 տասնյակից ավելի սպաներ են քրեական գործերով անցնում. «Դրա փոխարեն կարելի էր մեկ տասնյակ իշխանավարոների քրեական հետապնդման ենթարկել, որովհետև համոզված եմ, որ այդ 7 տասնյակի զգալի մասին հենց այնպես բարձրացրել են այդ դիրքեր, սարերի գլուխ, թողել անապահով վիճակում և ասել՝ միայնակ այդ բարձունքներում կռիվ արեք: Դա անընդունելի է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում