Ներքին 3 տարի առաջ - 16:21 11-01-2023

Ռուսական ռազմական ներկայությունը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը. որն է Փաշինյանի ակնարկը ՀԱՊԿ-ին

ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը հայտարարել է, որ Հայաստանի մերժումից հետո շտաբն առաջարկներ է մշակում՝ զորավարժություններն այլ պետությունների տարածքում անցկացնելու համար։ Այս մասին Շչեգրիկովիչն ասել է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ՝ հարցնելով, թե արդյոք անհրաժե՞շտ է դուրս գալ ՀԱՊԿ-ից, արդյոք դա մեր վերջնակա՞ն պատասխանն էր ՀԱՊԿ-ին. «Դատելով Նիկոլ Փաշինյանի և իր թե՛ բացահայտ, թե՛ չեզոք ձևացող աջակիցների հայտարարություններից, քարոզչությունից, Նիկոլ Փաշինյանն ընտրել է Հայաստանը Ռուսաստանի հետ բախման տանելու ճանապարհը»։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք պե՞տք է դուրս գալ առհասարակ ՀԱՊԿ կառույցից և արդյոք դա մեր պատասխանը կլինի՞ ՀԱՊԿ-ին մեզ չօգնելու համար, կամ արդյոք արժի՞ այրել բոլոր կամուրջները՝ դրանով վտանգելով օգնության շանսերը, պատասխանեց. «Ըստ այդմ, համոզված եմ, որ ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու հարցը պետք է այդ կոնտեքստում դիտարկել։ Նիկոլ Փաշինյանն իր երեկվա ասուլիսի ժամանակ ըստ էության համարյա բաց տեքստով հայտարարեց, թե ռուսական ռազմական ներկայությունը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար»։

Հիշեցնենք, որ Շչեգրիկովիչը հայտնել է, որ ՀԱՊԿ միացյալ շտաբը Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից տեղեկություն է ստացել 2023 թվականին Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ զորավարժությունների անցկացման աննպատակահարմարության մասին։

Նա ասել է, որ շտաբը ներկայումս առաջարկներ է մշակում նման զորավարժությունների անցկացման հնարավորության վերաբերյալ։ Վերջինս նշել է, որ զորավարժությունները կանցակացվեն կազմակերպության անդամ երկրներից որևէ մեկի տարածքում և կհստակեցվի 2023 թվականի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարա-վերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների համատեղ ուսուցման պլանը։

Շչեգրիկովիչի խոսքով՝ 2023 թվականին համատեղ օպերատիվ և մարտական ​​պատրաստության շրջանակներում ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների մասին տեղեկատվությունը կներկայացվի ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարի մամուլի ասուլիսում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով