Ներքին 3 տարի առաջ - 17:08 10-01-2023

Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության վերաբերյալ գործը վերաբացվել է. գործն ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթը վերաբացվել է: Այս մասին տեղեկանում ենք Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանից:

Նա հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը վերացրել է գործի վարույթը կարճելու մասին ՔԿ քննիչի որոշումը:

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել իր, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի և փաստաբան, ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել ԲԴԽ նախագահի պաշտոնից։

Ձայնագրության հրապարակումից երեք օր անց՝ հունիսի 23-ին, ԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ Իսկ հուլիսի 1-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, առողջական խնդիրները մատնացույց անելով, հրաժարական տվեց ԲԴԽ անդամի պաշտոնից:

Հունիսի 4-ին՝ ԲԴԽ նախագահի ընտրության ժամանակ գիտնական անդամներից որեւէ մեկը չընտրվեց նախագահի պաշտոնում: Քանի որ ԲԴԽ ավագ անդամը՝ Ստեփան Միքայելյանը, հրաժարվել է կատարել ԲԴԽ նախագահի պարտականությունները, դրանք կատարում ավագ մյուս անդամը՝ Սերգեյ Չիչոյանը: Հոկտեմբերի 7-ին ԲԴԽ նախագահի պաշտոնում ընտրվեց Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան