Արտաքին 3 տարի առաջ - 14:00 10-01-2023

Թուրք-ադրբեջանական հարաբերությունները բարձրացել են ամենաբարձր մակարդակի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները բարձրացել են ամենաբարձր մակարդակի։

Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Էրդողանն այս մասին ասել է Թուրքիայի նախագահական կաբինետի նիստից արդյունքներով իր ունեցած ելույթում։

Էրդողանը շեշտել է, որ շարունակում է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղություն և կայունության հաստատման ուղղությամբ։ «Ադրբեջանի հետ մեր հարաբերություններն ու համագործակցությունը բարձրացել են պատմության մեջ ամենաբարձր մակարդակի»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թյուրքալեզու պետությունների կազմակերպությանը ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի անդամակցությանը՝ դիտորդի կարգավիճակով։ Նրա խոսքով՝ ինքնահռչակ հանրապետության անդամակցության գործնընթացը դիվանագիտական կարևոր ձեռքբերում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով