Ներքին 3 տարի առաջ - 22:14 09-01-2023

Արցախի դպրոցներում սննդի մատակարարման խնդիր կա․ տնօրեն

«Արցախում անգամ շրջափակումից հետո ոչ մի դեպքում դպրոցներում դասերը չեն դադարել»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության Ստեփանակերտի թիվ 9 դպրոցի տնօրեն Արթուր Անտոնյանը։

«Մենք էլ ոչ մի անգամ չենք դադարեցրել։ Մեզ մոտ ջեռուցումը փայտով է։ Սենյակների ջերմաստիճանի ու դասապրոցեսի անցկացմանը խոչընդոտող որևէ հանգամանք չի եղել։ Նորմալ հունով գնացել են դասերը»,- ասաց նա։

Ըստ դպրոցի տնօրենի՝ Արցախում որևէ մեկն ընկճված չէ։ Ո՛չ երեխաները, ո՛չ նրանց ծնողները։ Իր խոսքով՝ դասարաններում հաշված բացականեր կան, ինչն, ըստ նրա, բնական է։

«Դպրոց այս պահին հաճախում է 434 աշակերտ։ Նրանցից միայն 55-ն են բացակա։ Կա՛մ երեխաները եղանակի պատճառով հիվանդացել են, կա՛մ դասերի առաջին օրն է՝ մի մասը վախեցել է՝ դպրոցը ցուրտ լինի՝ չեն բերել»,- ասաց նա։

Այդուհանդերձ, Արթուր Անտոնյանը հայտարարեց՝ իրենց դպրոցում ջեռուցումը նորմալ իրականացվում է։

Ինչ վերաբերում է նախադպրոցական խմբի համար դասերի ժամանակավոր դադարին ու դրանք վերսկսելուն, ասաց․ «Դա արդեն կապված է սննդից։ Այս օրը կրթության բաժնի պետը խոսել է։ Ասում է՝ երևի մի շաբաթից սնունդը կկարգավորվի։ Մյուս շաբաթվանից նախադպրոցական խումբը կբացենք։ Տեսնենք։ Նախադպրոցական խումբն էլ զուտ այդ սննդի պատճառով է փակվել։ Ուրիշ պատճառ չկա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»