Ներքին 3 տարի առաջ - 12:59 09-01-2023

Ժողովուրդը պատրաստ է տանելու այս դժվարությունները և շարունակելու մեր պայքարն այն նախանշած ճանապարհով, որ որդեգրել ենք 1988 թվականին. Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախի Հանրապետության համայնքների բնակչությանը շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու և տեղում առկա խնդիրները վերհանելու նպատակով Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների շրջայցերի շրջանակում նախօրեին ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը հանդիպել է Մարտունու շրջանի Բերդաշենի և ենթաշրջանի մի շարք համայնքների բնակչության հետ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը, ձեռնարկվող քայլերն ու անելիքները:

«Այս այցերի նպատակը ժողովրդին տեղեկացնելն է ու նրանից որոշակի տեղեկություններ ստանալը: Հերթական անգամ համոզվեցի, որ ժողովուրդը չի տրտնջում, պատրաստ է տանելու այս դժվարություններն ու ծանրությունը և շարունակելու մեր պայքարն այն նախանշած ճանապարհով, որ որդեգրել ենք 1988 թվականին»,-նշել է Դ. Իշխանյանը՝ հավելելով, որ համայնքների բնակչության հետ հանդիումների արդյունքում արձանագրված խնդիրներն ու առաջարկությունները ի մի կբերվեն և կքննարկվեն օպերատիվ շտաբի հետ, ըստ որի էլ կմշակվի հետագա քայլերի ռազմավարությունը:
Բերդաշեն համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Աբալյանիխոսքով՝ բնակչությանն առավել մտահոգում է անորոշությունը՝ ստեղծված իրավիճակի հետևանքով ու ապագայի նկատմամբ:

Անդրադառնալով գյուղի խնդիրներին, համայնքի ղեկավարի տեղակալը իրազեկել է, որ դիզվառելիքի սղության հետևանքով կիսատ են մնացել գյուղատնտեսական որոշ աշխատանքներ:

«Այս շրջանում խաղողայգիները ոռոգելու ժամանակն է, որի համար պետք է վար կատարվի՝ հողը փխրեցնելու և ջուրն անցկացնելու համար: Չնայած մեծամասնությունը մինչ այս հասցրել են կատարել աշնանացանը, սակայն մի մասն էլ կիսատ է մնացել: Հույս կա, որ այդ վարելահողերը կօգտագործվեն գարնանացանի համար»,-մանրամասնել է մեր զրուցակիցը:

Ընդհանուր առմամբ Բերդաշենի բնակչությունը բարձրաձայնել է անվտանգության ապահովմանը, տրամադրվող պարենամթերքի համաչափ բաշխման գործիքակազմի ներդրմանն ու գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ դիզվառելիքի խնդիրները:

Հանդիպմանը ներկա էր Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, ով բերդաշենցիների բարձրաձայնած հարցերին ի պատասխան տեղեկացրել է, որ դրանց մի մասն արդեն իսկ քննարկվել է օպերատիվ շտաբում և առաջիկայում լուծում կստանան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան