Ներքին 3 տարի առաջ - 09:56 09-01-2023

Արցախի հարցով ԱԳՆ-ն մեր դեսպաններին անգամ դիրեկտիվ չի իջեցրել․ չլսված և չտեսնված «բարդակ»

Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում տապալումը լավագույնս ակներև է դառնում հենց այս օրերին, երբ գրեթե մեկ ամիս Արցախը և մեր հայրենակիցները բլոկադայի մեջ են, իսկ դիվանագիտությունը լռում է։

«Բարդակն» այն աստիճանի է, որ, մեր տեղեկություններով, ԱԳՆ-ն անգամ Հայաստանի դեսպաններին ընդհանուր դիրեկտիվ չի իջեցրել, թե ինչ պետք է անեն Արցախի ճանապարհի հետ կապված, այդ է պատճառը, որ արտաքին աշխարհից լուրջ արձագանքներ և քայլեր չենք տեսնում՝ չհաշված տարբեր տրամաչափի պաշտոնյաների կողմից մի քանի կոչերը։

Մեր դեսպանները իրենց երկրներում նույնիսկ չեն կարողանում պատասխանել շատ պարզ հարցերի, օրինակ` ով է փակել Լաչինի միջանցքը, ինչ է ուզում։ ԱԳՆ-ն սա թողել է դեսպանների հայեցողությանը, ինչն աշխարհում աննախադեպ բան է։

Նորմալ գերատեսչության դեպքում անմիջապես դեսպաններին դիրեկտիվ կիջեցվեր, հանձնարարություններ կտրվեր, մեսիջներ կհղեին, արտաքին դաշտում իրարանցում կստեղծեին՝ զանազան հանդիպումների, հայտարարությունների տեսքով, ինչը, սակայն, մենք չենք տեսնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան