Ներքին 3 տարի առաջ - 14:43 06-01-2023

Ինչու՞ վարչապետը, նախագահն ու պաշտոնյաները չեն մասնակցել Կաթողիկոսի մատուցած պատարագին

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ, այս տարի ևս չի մասնակցել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի մատուցած հայրապետական պատարագին։

Կառավարման նախորդ երկու տարիներին նույնպես Փաշինյանը ներկա չի եղել հայրապետական պատարագին։

Այսօրվա պատարագին ներկա է եղել միայն հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Լրագրողների հարցին, թե թե ինչու բարձրաստիճան պաշտոնյաները չեն մասնակցում Վեհափառի մառուցած Սուրբ Ծննդյան պատարագին՝ Մարուքյանն արձագանքել է․ «Մարդիկ, կարող է, տարբեր եկեղեցիներ են գնում կամ չեն գնում, կարծում եմ՝ դա յուրաքանչյուր մարդու գործն է։ Հեռուն գնացող հետևություններ չէի անի։ Երեկ եղել է նաև վարչապետի ուղերձը Սուրբ Ծնունդի կապակցությամբ, սա այն թեման չէ, որ քաղաքականացնենք»։

Հարցին, թե բարձրաստիճան պաշտոնյաների բացակայությունը պայմանավորվա՞ծ է նրանով, որ հենց Վեհափառ Հայրապետն է մատուցում պատարագը, արդյոք եկեղեցի-պետություն հարաբերություններում տարաձայնություններ կան՝ նա պատասխանեց, որ ինքը որեւէ մեկի տարաձայնությունների դատավորը չէ։
«Ես կարող եմ ասել, որ որպես Սուրբ Ծննդյան օրվա առիթ, ինչպես միշտ, հույս ունեմ, որ ավելի կհամախմվենք, կվերանայենք մեր գործերն ու կքննենք ինքերս մեզ, որպեսզի ավելի լավը գործես, ոչ թե ընդդեմ։ Ես հույս ունեմ, որ համախմված լուծելու ենք մեր առջեւ ծառացած խնդիրները»,- նկատեց Մարուքյանը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում