Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 18:00 04-01-2023

ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ. Genocide Watch

Genocide Watch կազմակերպությունն ԱՄՆ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Բերձորի միջանցքի շրջափակման հետ կապված։

«ԱՄՆ-ը պետք է դատապարտի Ադրբեջանին եւ 1) կիրառի 907 հոդվածը եւ դադարեցնի ռազմական օգնությունը, 2) պատժամիջոցներ մտցնի՝ օգտագործելով Մագնիտսկու օրենքը եւ կիրառելի այլ իրավական գործիքներ, 3) արտակարգ օգնություն ուղարկի 120 000 հայերին, որոնք հումանիտար ճգնաժամի մեջ են»,- նշվել է կազմակերպության Twitter-ի հայտարարությունում։

Genocide Watch-ը նաեւ համաշխարհային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանին Արցախի ժողովրդին քաղցի եւ ցրտի մատնելու աղաղակող փորձի համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ