Արտաքին 4 տարի առաջ - 20:02 03-04-2022

Վրաստանը տնտեսական պատժամիջոցներ չի կիրառի ՌԴ-ի դեմ․ Վրաստանի վարչապետ

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկրի կառավարությունը տնտեսական պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի Դաշնության դեմ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով, քանի որ այն գործում է ազգային շահերից ելնելով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր կողմից տնտեսական պատժամիջոցների կիրառում տեղի չի ունենա, և ես ուզում եմ ևս մեկ անգամ հստակեցնել, որ այս հայտարարությամբ, այս որոշմամբ մեր թիմը և անձամբ ես ղեկավարում ենք երկիրը ՝ ելնելով ժողովրդի ազգային շահերից»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նա ընդգծել է, որ ոչ ոք չի կարող իրեն համոզել փոխել իր դիրքորոշումն այս հարցում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում