Ներքին 3 տարի առաջ - 16:24 04-01-2023

Ակտիվացել է RSV տեսակի վիրուսը, որը երեխաների մոտ առաջացնում է թթվածնային քաղց

Այս սեզոնի առանձնահատկությունն այն է, որ ի լրումն գրիպի վիրուսի՝ ակտիվացել են նաեւ մանկական այլ վիրուսները, մասնավորապես RSV տեսակի վիրուսը, որը հենց հոսպիտալացումների զգալի տոկոսի պատճառն է։ Այս վիրուսը երեխաների մոտ առաջացնում է թթվածնային քաղց։ Այս մասին այսօր, հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։

«Այս պատկերը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ ամբողջ աշխարհին։ Սա պայմանավորված է նրանով, որ մենք ունեցել ենք COVID-19, սահմանափակումներ եւ երեխաների հիվանդության համաճարակաբանական շղթան խախտվել է»,- ասաց Սարգսյանը։

Սերգեյ Սարգսյանի խոսքով՝ նկատվում է նաև ականջաբորբերի դեպքերի աճ, որն էլ որոշ դեպքերում փոփոխում է կլինիկական պատկերը. «Դա երկարարացնում է հիվանդությունը, բարդացնում է, զգալի դեպքերում ստիպում է հակաբիոտիկ նշանակել»։

Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու Նարինե Սարգսյանցը հավելեց, որ գրիպը ուղեկցվում է մի քանի վիրուսների համակցությամբ.

«Մենք տարանջատում ենք գրիպի վիրուսը։ Հիվանդությունն ունի ավելի ծանր ընթացք եւ ավելի բարձր բարդությունների հակում։ Անգամ միջին ծանրության գրիպն ունի սուր սկիզբ, բնորոշվում է բարձր ջերմությունով, ուժեր գլխացավերով, հոդացավերով, արտահայտված թուլությունով։ Եթե հիվանդությունը չի բարդացել, ապա հիվանդության երրորդ օրվանից պետք է դիտվի դրական դինամիկա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան