Սպորտ 3 տարի առաջ - 18:20 03-01-2023

ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունվարի 3-ին ընդունել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի չեմպիոն, ֆրանսահայ Արսեն Գուլամիրյանին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Կարեն Գիլոյանը ողջունել է Ֆրանսիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկի այցը հայրենիք, շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքի և հայի անունը մշտապես բարձր պահելու համար.

«Ուրախ եմ, որ Հայաստանում եք: Ուզում եմ իմանաք, որ Հայաստանն իսկապես հպարտ է Ձեզնով և գնահատում է Ձեր անցած ճանապարհը: Շնորհակալություն հայ ազգի պատիվը բարձր պահելու համար:

2022 թվականին սպորտն ամենամեծ հաջողություններ գրանցած ասպարեզներից է Հայաստանում: Այս տարի մենք ռեկորդային՝ 307 մեդալ ենք ունեցել: Ինձ համար կարևոր է այն, որ պետության գնահատանքին և ուշադրությանն արժանանան ոչ միայն Հայաստանը ներկայացնող հայ մարզիկները, այլև այլ երկրների դրոշների ներքո հանդես եկող, բայց հայի անունը մշտապես բարձր պահող հայազգի մարզիկները»:

Արսեն Գուլամիրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հաղթանակից հետո հայրենիք այցելելն իր համար մեծ հպարտություն է.

«Այս գնահատանքն իսկապես շատ կարևոր է ինձ համար: Հայ ժողովրդի սերն ու ուշադրությունն ինձ մեծ ուժ են տալիս: Ես դա մշտապես զգում եմ: Հուսով եմ՝ այս տարի ևս երկու տիտղոս կպաշտպանեմ ու Ֆրանսիայի դրոշին զուգահեռ՝ կբարձրացնեմ նաև Հայաստանի դրոշը՝ որպես հայ»:

Հայազգի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 27 մենամարտ ու տարել նույնքան հաղթանակ, որոնցից 19-ը՝ նոկաուտով: Վերջին մենամարտն անցկացրել է 2022 թվականի նոյեմբերի 19-ին՝ պաշտպանելով WBA վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ֆրանսիայի Կան քաղաքում կայացած մենամարտում Գուլամիրյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ռուս Ալեքսեյ Եգորովին՝ 116-112, 116-112, 117-111 հաշիվներով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան