Ավելին 3 տարի առաջ - 10:29 02-01-2023

Բժիշկն անվանել է երկու ամենահայտնի ու միաժամանակ վնասակար ամանորյա աղցանները

Ամանորյա խնջույքը փորձություն է ստամոքսի ու լյարդի համար, առողջությանը կարող են վնասել ոչ միայն ալկոհոլն ու յուղոտ ուտելիքները, այլև բոլորի կողմից սիրված աղցանները։ Այս մասին խոսել է Վելիկի Նովգորոդի բժշկական կանխարգելման կենտրոնի սննդաբան Անտոնինա Չարիշկինան:

Ամանորի գիշերը չափից շատ ուտելը կարող է հանգեցնել մարսողության խանգարման կամ ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրների: Առողջությանը վնասակար են ոչ միայն ալկոհոլի հսկայական չափաբաժինները, այլեւ տնական աղցանները։ Սննդաբան Չարիշկինան խորհուրդ է տալիս հրաժարվել «Մայրաքաղաքային» աղցանից և ծովատառեխով աղցանից կամ փորձել նվազեցնել դրանց վնասը։

«Օլիվիեում մայոնեզը փոխարինեք մածունի, մանանեխի և կիտրոնի հյութի խառնուրդից պատրաստված սոուսով. ճաշատեսակի կալորիականությունը կնվազի արդեն 5 անգամ։ Եփած երշիկը փոխարինեք խաշած հավով կամ խոզի մսով, դա նույնպես համեղ է։ Կարտոֆիլ մի ավելացրեք կամ մի քիչ վերցրեք: Կարելի է նաև թարմ վարունգ ավելացնել թթու վարունգի փոխարեն՝ պարզ ածխաջրերի և սննդային մանրաթելերի հարաբերակցությունը փոքր-ինչ հավասարակշռելու համար»,- ասել է բժիշկը։

Ծովատառեխով աղցանն ավելի օգտակար դարձնելու համար պետք է ընտրել աղացած ձուկ և աղցանի մեջ ավելացնել քերած խնձորի շերտ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում