Ներքին 3 տարի առաջ - 13:48 01-01-2023

Թող մեզ տրված փորձությունները միշտ հաղթահարելի լինեն և ավելի ամուր ու իմաստուն դարձնեն մեզ. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ: Դրանում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

«Ժամեր անց հրաժեշտ կտանք 2022 թվականին, որը և՛ կորուստներով, և՛ ձեռքբերումներով առանձնացած տարի էր: Մենք ցույց տվեցինք, որ դեռ ունակ ենք պայքարել և տարեց տարի կազդուրվում ու ամրանում ենք:

Ինձ համար առանձնահատուկ էր այս տարին նաև նրանով, որ ստանձնեցի իմ ծննդավայր Երևանը զարգացած և ժամանակակից մայրաքաղաք դարձնելու պատասխանատու և պատվավոր աշխատանքը:
Մենք միասին շատ ջանք ունենք ներդնելու այստեղ, քանի որ Երևանը բոլորիս տունն է, որտեղ ապրում ենք մենք և մեր երեխաները:

Իմ և իմ ընտանիքի անունից մաղթում եմ տոնական ջերմություն մեր քաղաքի, մեր հայրենիքի և յուրաքանչուր հայի ընտանիքներին: Թող մեզ տրված փորձությունները միշտ հաղթահարելի լինեն և ավելի ամուր ու իմաստուն դարձնեն մեզ:

Շնորհավոր լինի բոլորիս Ամանորը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով