Ներքին 3 տարի առաջ - 22:49 30-12-2022

Արարողակարգով հիմա պետք է մեկ րոպե լռությամբ հարգեինք մեր նահատակների հիշատակը, բայց ես դա կխախտեմ. Աննա Վարդապետյան

Դատախազությունում այսօր տեղի ունեցած տարեմուտի միջոցառմանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել է, որ Դատախազությունն անզիջում է լինելու յուրաքանչյուր անձի նկատմամբ, ով կոտնձգի հանրային բարիքին։

Նա իր ելույթում նշել է, որ ասել` անչափ ուրախ է բոլորին այնտեղ տեսնել, նշանակում է ոչինչ չասել, որովհետև ձևավորված հարազատ միջավայրը պարտավորեցնող է։

«Երբ փոքր էի, երազանքները շատ էին, հետո դրանք քչացան ու ավելի իրատեսական դարձան, իսկ 2020 թվականից հետո մնաց միայն մեկը. հայտնի գրող Ջերոմ Սելինջերի խոսքերով` պաշտպանել երեխաներին անդունդի եզրին։ Ես, ըստ արարողակարգի, ես պետք է խնդրեի բոլորիդ մեկ րոպե լռությամբ հարգել մեր շատ նահատակ հերոսների հիշատակը, բայց ես այսօր կխախտեմ այդ արարողակարգը, և դրա փոխարեն, և կխնդրեմ, որ մեզ հյուր եկած բալիկների ճիչերով, ծիծաղով ու ուրախությամբ լցվեն այս միջանցքները»։

Աննա Վարդապետյանը հավելում է, որ խախտումը դիտավորյալ է արված, որ լինի ազդակ.

«Ազդակ, որ մենք կանք, կլինենք»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով