Ներքին 3 տարի առաջ - 15:33 30-12-2022

Բայդենը ստորագրել է 1,7 տրիլիոն դոլարի չափով ԱՄՆ բյուջեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 29-ին հաստատել է երկրի 2023 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) բյուջեն՝ մոտ 1,7 տրիլիոն դոլարի չափով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

«Հինգշաբթի օրը՝ 2022 թ. դեկտեմբերի 29-ին, նախագահն ստորագրել է H. R. 2617 «2023 թ.-ի համախմբված հատկացումների մասին ակտը», որը նախատեսում է համախմբված հատկացումներ 2023 թվականի սեպտեմբերի 30-ին ավարտվող ֆինանսական տարվա համար, ինչպես նաև արտակարգ օգնություն Ուկրաինայում տիրող իրադրության և այլ նպատակների համար»,- նշված է փաստաթղթում։

CBS News-ը նշում է, որ օրինագիծը կնպաստի քաղցկեղի և այլ հիվանդությունների վերաբերյալ առաջադեմ հետազոտություններին, համայնքներն ավելի ապահով կդարձնի, առաջնահերթություն կտա հոգեկան առողջությանը, կբարելավի բարձրորակ առողջապահական խնամքի հասանելիությունը Հնդկաստանի համար և կուժեղացնի աշխատող հղի կանանց իրավունքների պաշտպանությունը:

Օրինագիծը նաև տրամադրում է ռեսուրսներ Ուկրաինային անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերելու համար, ապահովում է պատմության մեջ ամենամեծ ֆինանսավորումը Կանանց նկատմամբ բռնության մասին օրենքի համար և բարեփոխումներ է նախատեսում ընտրողների քվեների հաշվարկի մասին օրենքում: Անցյալ շաբաթ օրինագիծը հաստատել էր ԱՄՆ Կոնգրեսի Սենատը և Ներկայացուցիչների պալատը: Միջոցների մեծ մասը՝ մոտ 858 մլրդ դոլար, կուղղվի պաշտպանությանը, իսկ պաշտպանության հետ չկապված ծախսերին հատկացվեու Է 722,5 մլրդ դոլար: Նախորդ ֆինանսական տարում պաշտպանության համար ԱՄՆ բյուջեն մոտ 10%-ով պակաս էր (մոտ 782 մլրդ դոլար): Բյուջեով նաև նախատեսվում է Ուկրաինային տրամադրել 44,9 միլիարդ դոլարի աջակցություն, որի մի մասը կուղղվի ուկրաինացի զինվորականների վերապատրաստմանը և Կիևին ուղարկված զենքի պաշարների համալրմանը։ Նախորդ ֆինանսական տարվա բյուջեում Ուկրաինային տրամադրվել է 13,6 միլիարդ դոլարի ընդհանուր աջակցություն։ Մոտ 40 միլիարդ դոլար էլ կհատկացվի բնական աղետներից տուժած համայնքներին, որոնք վերականգնվում են փոթորիկներից, անտառային հրդեհներից, երաշտից և այլ բնական աղետներից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան