Ներքին 3 տարի առաջ - 22:15 29-12-2022

ՀՀ ԱԻՆ-ը ներկայացմամբ շնորհավորել է Արյունաբանական կենտրոնում բուժվող և «Զատիկ» աջակցության կենտրոնի երեխաներին

Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Մշակույթի կենտրոնը «Կրթություն խաղի միջոցով» ձևաչափով «Աղետիկը ամանորին» խորագիրը կրող ուսուցողական-երաժշտական ներկայացմամբ շնորհավորել է պրոֆեսոր Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող և Երևանի «Զատիկ» աջակցության կենտրոնի երեխաներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, «Աղետիկը ամանորին» բեմադրությունը ուշադրություն է հրավիրում Ամանորի «վազքին» բնորոշ ռիսկերին և հորդորում զգույշ լինել տոնածառը զարդարելիս, լույսերի հետ խաղալիս, և սովորեցնում է Ամանորի խորհրդանիշը հանդիսացող տոնածառի հրդեհային անվտանգության կանոններ։

Ըստ սցենարի՝ Կայծակը, Փոթորիկն ու Աղետիկը, որոնք հրավիրված չեն տոնական հավաքույթին, որոշում են խոչընդոտել Ձմեռ պապի գալուստին և անբարենպաստ եղանակ ստեղծում նրանց ճանապարհին։

Մոլորվածներին օգնության է հասնում փրկարարը։ Երեք չարագործները հայտնվում են զնդանում, սակայն, ի վերջո, հանդիսատեսը ներում է նրանց, քանի որ Ամանորը բարություն է խորհրդանշում։

Ըստ աղբյուրի՝ ներկայացման վերջում Ձմեռ պապը և փոքրիկ դերասանները երեխաներին բաժանել են ամանորյա նվերներ, որոնք պատրաստել է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Երեխաներին անձամբ շնորհավորել և նվերներ են հանձնել ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը և ԱԻ նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը։

Նշվում է, որ ներկայացման ավարտին կենտրոնի տնօրենը կրկնել է «Աղետիկի» պատգամը՝ հեռու մնալ վտանգներից: Երեխաների հարց ու պատասխանից պարզվել է, որ վտանգի դեպքում պետք է զանգահարեն 911։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում