Արտաքին 3 տարի առաջ - 21:22 29-12-2022

Իրանն անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության ոլորտում համաշխարհային առաջատարների հնգյակում է

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ այսօր Իրանն անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության ոլորտում համաշխարհային առաջատարների հնգյակում է։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Բաղերին շեշտել է, որ անօդաչու թռչող սարքերի ձեռքբերումը կապված է Իրանի 37 տարվա պաշտպանության փորձի հետ, որը սկսել է դեռևս իրան-իրաքյան պատերազմի շրջանից և շարունակվում է առ այսօր։ «Ինքնավստահության և երիտասարդ գիտնականների, համալսարանների, գիտահետազոտական ​​ինստիտուտների, գիտելիքատար ընկերությունների կիրառմամբ, և լավ ռազմաբազայով երկիրը զարգացրել է անօդաչու թռչող սարքերի հզորությունը»,- ասել է նա։

Իրանցի գեներալի խոսքով՝այսօր իրանական անօդաչու թռչող սարքերը համաշխարհային մակարդակի առաջատար են՝ ավելի քան 15 ֆունկցիոնալ ոլորտներում։

Վերջինս նաև հավելել, որ իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին խոսակցությունները, անկախ այն հանգամանքից, որ դրանցից շատերը կարող են կեղծ լինել, ցույց են տալիս իրանական անօդաչու թռչող սարքերի ազդեցությունը և կարևորությունը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին