Սպորտ 3 տարի առաջ - 16:16 29-12-2022

Հայ ֆուտբոլիստը 24 տարեկանում ավարտում է կարիերան

«Ուրարտուի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանն ավարտում է ֆուտբոլային կարիերան։

24-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել՝ ծնկի լուրջ վնասվածքից երկարատև ապաքինվելուց հետո, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Վարդանյանն իր ֆուտբոլային առաջին քայլերն արել է «Ուրարտուի» ակադեմիայում (նախկինում՝ «Բանանց»), ապա շարունակել աճել որպես ֆուտբոլիստ իսպանական գրանդի՝ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։ Նա հանդես է եկել նաև «Փյունիկ» և «Սոչի» ֆուտբոլային ակումբների կազմում:

Վերադառնալով հարազատ «Ուրարտու»՝ կիսապաշտպանը հասցրեց մասնակցել 7 հանդիպման։
Հավելենք, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի և Էրիկ Վարդանյանի ճանապարհներն այսքանով չեն բաժանվում․ ֆուտբոլիստը շարունակելու է աշխատանքն ակումբի սպորտային բաժնում՝ որպես սկաուտ-վերլուծաբան, և կօգնի թիմին հասնելու բարձր նվաճումների։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»