Ներքին 3 տարի առաջ - 19:27 29-12-2022

Անահիտ Ավանեսյանը մասնագիտական գործունեության հավաստագրեր է հանձնել Առողջապահության նախարարության խորհրդատուներին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնագիտական գործունեության հավաստագրեր է հանձնել ԱՆ խորհրդատուներին: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Կարևորելով բժշկական օգնության որակի բարելավման համատեքստում բուժաշխատողների շարունակական կրթության նոր մոտեցումների անհրաժեշտությունը` Հայաստանում ներդրվել է շարունակական մասնագիտական զարգացման համակարգ:

«Մենք մշտապես ընդգծում ենք` մեր հիմնական ներուժը մեր բուժաշխատողներն են: Նրանց մասնագիտական որակավորումը բարձրացնելու, ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներին ու նորամուծություններին ծանոթացնելու նպատակով Հայաստանում ներդրվել է եվրոպական և համաշխարհային փորձին համահունչ շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգ: Այս համակարգը նպաստելու է կրթական ցենզի, կրթական չափորոշիչների բարձրացմանը, բուժօգնության և սպասարկման որակի լուրջ առաջընթացին` բժշկագիտության արագ զարգացմանը զուգընթաց»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Շարունակական բժշկական կրթության համակարգի այս փոփոխությունները կարևոր են յուրաքանչյուր բուժաշխատողի մասնագիտական գործունեության ընթացքում հմտությունների, ունակությունների և գիտելիքների ձեռքբերման, մարդկանց կյանքի և առողջության պահպանման, նրանց կողմից տրամադրվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման առումով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով