Ներքին 3 տարի առաջ - 17:21 29-12-2022

ԼՂ-ից տեղահանված ընտանիքները հնարավորություն կունենան նորակառույց բնակարան գնել մարզերում

Արցախից տեղահանված ընտանիքները Հայաստանի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում հնարավորություն կստանան առաջնային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերել հիփոթեքով։
Այդ նպատակով ՀՀ կառավարությունն այսօր վերանայել է նախկինում ընդունած որոշման չափորոշիչներն ու գումարի չափը։

Բանն այն է, որ գործող ծրագրով ՀՀ–ում անշարժ գույք ձեռք բերելու դեպքում աջակցության չափը կազմում է մինչև 10 մլն դրամ` հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար։

Սակայն որոշ դեպքերում այս սահմանաչափը խոչընդոտում է գույքի ձեռքբերմանը՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում գրանցված գնաճը։
Որոշման հիմնավորման համաձայն` ծրագրի պոտենցիալ շահառուներ են Արցախի տարբեր բնակավայրերից տեղահանված 4176 ընտանիքներ։

Կառավարության համոզմամբ` գնային խիստ սահմանափակումը վերանայելու դեպքում ԼՂ–ից տեղահանված ընտանիքների համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում առաջնային շուկայից հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար՝ միաժամանակ նպաստելով մարզային բնակավայրերում բնակարանաշինության զարգացմանը։

2022թ. դեկտմբրի 19-ի դրությամբ վարկավորման հավաստագիր է ստացել 3139 շահառու, որից շուրջ 50-ի վարկավորման գործընթացն ընթացքի մեջ է և գտնվում է ավարտական փուլում։
Հիշեցնենք` Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատվել էր 2022 թվականի փետրվարի 17-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում