Ներքին 3 տարի առաջ - 11:02 29-12-2022

Մահացել է Սիրանուշ Սահակյանի եղբայրը՝ Վահե Սահակյանը

46 տարեկան հասակում կյանքից հեռացել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի եղբայրը՝ Վահե Սահակյանը։

Սիրանուշ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ եղբոր հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Հովհաննես Մկրտիչ Եկեղեցում (Կոնդ) դեկտեմբերի 29-ին, ժամը 18:00-ից 20:00-ը: Հրաժեշտի արարողությունը և հուղարկավորությունը տեղի կունենան հաջորդ օրը՝ ժամը 12:30-ին՝ նույն վայրից։

«Արժանապատվության, բարության եւ առաքինության խորհրդանիշ մարդ, ով թողել է տեսանելի հետագիծ աշխարհին եւ անջնջելի հետք բոլոր այն մարդկանց սրտերում, ում առերեսվել է կյանքի ոլորաններում:

Վահե Սահակյանը տնտեսական գիտությունների թեկնածու է (Երեւանի պետական Համալսարան, Կենտրոնական Եվրոպայի համալսարան, Պոմպեու Ֆաբրա համալսարան), ինչպես նաեւ Շվեյցարիայի ֆինանսական ինստիտուտի դոկտոր (քանակական ֆինանսներ):

Իր բացառիկ գիտելիքներով, բազմամյա գործունեությամբ եւ հարուստ փորձով Վահե Սահակյանը նշանակալի ներդրում է ունեցել մասնավոր հատվածի զարգացման, մրցակցային քաղաքականության կատարելագործման, բանկային եւ ֆինանսական շուկաների կայացման գործում:

2008 թվականից Վահե Սահակյանը միացել է Միջազգային հաշվարկների բանկի (Bank for International Settlements) արհեստավարժ թիմին՝ աջակցելով տարբեր երկրների (այդ թվում՝ Հայաստանի) կենտրոնական բանկերին՝ ակտիվների ռազմավարական եւ մարտավարական տեղաբաշխման, ակտիվների պարտավորությունների կառավարման հարցերում:

Վահե Սահակյանն ունի նաեւ դասավանդման մեծ փորձ էկոնոմետրիկայի, կորպորատիվ ֆինանսների եւ խաղերի տեսության ոլորտներում: Նա հրապարակել է մի քանի տասնյակ գիտական հոդվածներ միջազգային հայտնի պարբերականներում, որոնք առնչվում են բանկային եւ ֆինանսական շուկաների միկրոտնտեսությանը, կորպորատիվ ֆինանսներին, ակտիվների գնագոյացմանը եւ մաթեմատիկական ֆինանսներին:

Վահե Սահակյանն ամուսնացած է եւ ունի երկու զավակ»,- գրել է Սիրանուշ Սահակյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան