Արտաքին 3 տարի առաջ - 13:45 28-12-2022

Էրդողանն առաջադրվել է խաղաղության նոբելյան մրցանակի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջադրվել է խաղաղության նոբելյան մրցանակի համար։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Էրդողանի թեկնածությունն առաջադրել է Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփը։ Շենթոփը նշել է, որ Թուրքիայի նախագահի թեկնածությունն առաջադրել է ռուս-ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու ուղղությամբ վերջինիս կողմից գործադրած ջանքերի համար։

«Խաղաղության նոբելյան մրցանակի համար առաջադրել եմ նախագահ Էրդողանի թեկնածությունը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու նպատակով նրա գործադրած ջանքերի համար։ Ես դիմել եմ։ Այլ երկրների խորհրդարանների ղեկավարներն ու պատգամավորները նույնպես կդիմեն»,- ասել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը։

Թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»