Ներքին 3 տարի առաջ - 10:09 28-12-2022

Արցախի Առողջապահության նախարարն այցելել է Մարտունու բուժմիավորում


Դեկտեմբերի 27-ին ԱՀ Առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը նախարարության պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանային բուժմիավորումում։ Գործադիր տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել և ծանոթացել է նաև Կարմիր շուկայի և Գիշիի գյուղական բժշկական ամբուլատորիաների, Խնուշինակի բուժակ մանկաբարձական կետի և Ճարտարի տեղամասային հիվանդանոցի շենքային պայմաններին։

Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ բուժանձնակազմների հետ և քննարկվել են դեղորայքային ապահովվածության, տեխնիկական հագեցվածության, կադրային քաղաքականության, շենքային պայմանների բարելավման և բուժսպասարկման որակի վերաբերյալ մի շարք հարցեր։

Հանդիպման ընթացքում նախարար Սամվել Ավետիսյանը ներկայացրել է նաև իր տեսլականը Արցախի Հանրապետության առողջապահության ոլորտի զարգացման վերաբերյալ և հանձնարարել գործադիր տնօրեն Ռ․ Բաղդասարյանին ներկայացնել մեկամյա զարգացման ծրագիր։





Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում