Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:42 27-12-2022

Մի խումբ արցախցիներ շրջապատել են Իվանյանի օդանավակայանն ու հանդիպում են պահանջում Վոլկովի հետ

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից Իվանյանի օդանավակայան ոտքով քայլերթ իրականացրած քաղաքացիները խաղաղապահների ներկայացուցչից պահանջել են փոխանցել Վոլկովին, որ իրենք հանդիպում են ուզում և չեն գնա, մինչև նա չգա:

Արցախի քաղաքացիները պահանջում են բացել կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որն արդեն շուրջ քսան օր է, ինչ փակված է ադրբեջանցի «բնապահպանների» կողմից։

Ավելի ուշ արցախցիներին հանդիպել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը, որին փոխանցել են Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպելու և անձամբ նրան ուղղված իրենց պահանջները:

Քաղաքացիները որոշել են մնալ օդանավակայանի տարածքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»