Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:38 27-12-2022

Կարմիր գծերը «կթանկանան», երբ հանրային տրանսպորտի բարեփոխումներն ավարտվեն և կարողանանք ստիպել մարդկանց դրանցից օգտվել

Երևանի ավագանու անդամ Արման Բաբաջանյանն այսօր ավագանու հերթական նիստում հարցրեց՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկում, ինչ քննարկումներ են տանում հատկապես Կենտրոնում և այլ վարչական շրջաններում կարմիր գծերի դրույքաչափերը վերանայելու համար։

«Ընդհանուր տրամաբանությունը նրանում է, որ երբ ունենանք հանրային տրանսպորտ, այսինքն քաղաքացիներին կարողանանք այլընտրանքային տրանսպորտային միջոցներ առաջարկել, ապա պետք է մտածենք նաև հանրային վայրերում ավտոմեքենաների կայանատեղիների թանկացման մասով, որպեսզի կարողանանք դրանով կառավարել և կարգավորել նաև երթևեկությունը, որպեսզի պայմանական օրենսդրական գործիքներ ունենանք, որով կկարողանանք քաղաքացիներին ստիպել օգտվել հանրային տրանսպորտից։ Բայց այս պահի դրությամբ հանրային տրանսպորտի բարեփոխումներն ընթացքի մեջ են, կարծում եմ՝ երբ վերջնական լուծում ունենանք, այդ ժամանակ էլ կարող ենք այս հարցին անդրառադնա»,- ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի