Ներքին 3 տարի առաջ - 14:30 27-12-2022

Երբեք որևէ մեկի մոտ տարակուսանք չի առաջացրել, որ փաստաբանն իր սոցիալական հարթակում որևէ դատավորի աշխատելաոճի մասին գրառում է կատարում․ Գայանե Պապոյան

Ինչպես հայտնի է, երեկ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները։

Արդարադատության նախարարության կողմից վարույթ հարուցելու հիմք էր դարձել փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը, թե դատավոր Աննա Փիլոսյանը պարզեցված կարգով քննված գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործով կայացված վճիռը տրամադրում է վճռի հրապարակումից 2 տարի անց, այն էլ միայն դիմումի հիման վրա։ «Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս ընթացքում պարտապան ընկերությունը հասցրել է սնանկ ճանաչվել։ Մոռացա նշել, որ հայցի ապահովման միջնորդությունն էլ մերժել էր»։

Արդարադատության նախարարությունից անմիջապես կապ են հաստատում Գայանե Պապոյանի հետ՝ ճշտելու գրառման մանրամասները, փաստաբանն էլ ոչ ավել, ոչ պակաս, հայտնում է, որ դատավորը ոչ թե մեկ, այլ 4 վճիռ է ուշացրել՝ քաջ գիտակցելով, որ իշխանությունները առիթը բաց չեն թողնի ընդդիմադիր իրավապաշտպանի կնոջը պատժելու համար։

Նախօրեին Գայանե Պապոյանն անդրադարձել էր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությանը՝ Պապոյանը հայտնել էր, որ դատավոր Փիլոսյան Աննայի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման առիթ չի հանդիսացել իմ դիմումը։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ես չեմ դիմել ո՛չ ԱՆ, ո՛չ էլ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, այլ կարգապահական վարույթի հարուցման առիթ է հանդիսացել ԶԼՄ հրապարակումը։

Oragir.News-ի հետ զրույցում Պապոյանն ասաց, որ գրառումից զատ՝ այլ մեկնաբանություն չունի տալու, որովհետև կարգապահական վարույթ հարուցելու հիմք իր դիմումը չի հանդիսացել։ «Այլ մեկնաբանություն չունեմ տալու։ Փաստաբանական գործունեության ընթացքում, որպես փաստաբան տարբեր դատավորների աշխատելաոճի հետ կապված միշտ էլ գրառումներ կատարում ենք, խոսքը և քաղաքացիական գործեր քննող դատավորներին է վերաբերում, և հատկապես քրեական գործեր քննող դատավորներին։ Որևէ մեկի մոտ երբեք տարակուսանք չի առաջացնում, երբ փաստաբանը, իր սոցիալական հարթակից օգտվելով, որևէ դատավորի աշխատելաոճի հետ կապված գրառում է կատարում, մնացածը՝ ոնց, ինչ, ես որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, որովհետև, ինչպես նշել եմ իմ ֆեյսբուքյան գրառման մեջ, կարգապահական վարույթ հարուցելու առիթը եղել է հրապարակումը։

Ինչ վերաբերում է կարգապահական տույժի տեսակին՝ դրա մասով ևս ես կարծում եմ, որ այն խիստ է և համաչափ չէ թույլ տրված խախտմանը, դրանից զատ մեկնաբանություն չեմ կարող տալ, նաև ժամանակ չունեմ»։

Հարցին, թե հետամուտ եղե՞լ է, թե փաստաբանների նմանատիպ քանի գրառում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք հանդիսացել, կամ դրա արդյունքում երբևէ եղե՞լ է, որ լիազորություններ դադարեցվեն՝ նա պատասխանեց, ոչ չի կարող ասել, քանի որ առհասարակ չի հետևում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներին։

«Շատ քիչ վարույթների եմ հետևել, որևէ դատավորի էլ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում չեմ ներկայացրել ոչ նախարարություն, ոչ էլ էթիկայի հանձնաժողով»,-ասաց փաստաբանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում