Ներքին 3 տարի առաջ - 14:00 26-12-2022

Պետք է փորձենք այնպես անել, որ ՌԴ քաղաքացիների՝ Հայաստանում գտնվելն ու աշխատելը ավելի երկարատև ու հարմար դարձնենք․ Քերոբյան

ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիների համար հարմար հարկային դաշտ պետք է ապահովենք, որ հնարավորինս երկար մնան

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստին ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք հնարավոր է նույն հարթակում դիտել Հայաստանը և Ռուսաստանը եկամտահարկի հետ կապված և ՌԴ-ից Հայաստան եկած քաղաքացիների նկատմամբ առավել հարկային պարտավորություններ չառաջանան։

Քերոբյանը նշեց, որ թե՛ հանգստյան օրերին, թե՛ այսօր առավոտյան նախարարությունում արդեն քննարկել են, թե ինչպես դա կարող է անդրադառնալ Հայաստանում աշխատող ՌԴ քաղաքացիների վրա։ «Դուք գիտեք` ինչպես ենք մենք վերաբերվում ՌԴ քաղաքացիներին, որոնք ապրում և աշխատում են Հայաստանում։ Մենք պետք է փորձենք այնպես անել, որ առավելագույնս լավ հարկային ռեժիմ ապահովվի այն մարդկանց համար, ովքեր գտվում են ՀՀ-ում, որպեսզի նրանց այստեղ գտնվելն ու աշխատելը ավելի երկարատև ու հարմար դարձնենք»,– ասաց նախարարը։

Խաչատուր Սուքիասյանն էլ առաջարկեց, որ ՀՀ ԱԺ-ն էլ իր կողմից նամակով դիմի ՌԴ-ին` նշելով, թե ՏՏ ոլորտի աշխատակիցներն ու կազմակերպություններն ինչպիսի դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի ՏՏ ոլորտի որակի վրա։
«Մենք պետք է դա բավականին գնահատենք ու ամեն ինչ անենք, որ այդ որակը նույն մակարդակով պահպանվի»,– ասաց Սուքիասյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով