Ներքին 3 տարի առաջ - 10:13 25-12-2022

Հայ-թուրքական բարեկամության առաջին շահառուն․ Սամվել Ալեքսանյանը թուրքական շոկոլադ է վաճառում

Բոլոր ժամանակների իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի բիզնեսը միայն ծաղկում և բարգավաճում է՝ նոր հորիզոններ նվաճելով։ Պարզվում է՝ հեղափոխականների սիրտ տանող ճանապարհը գտած ազնիվ գործարարը լծվել է թուրքական սննդամթերքի վաճառքին։

Նախկինում Ալեքսանյանի «Երևան սիթի»-ում թուրքական ապրանքների պակաս չկար, բայց գոնե սննդամթերք չկար։

Բայց քանի որ այսօրվա իշխանաթյունները թրքասեր են, չեն վիրավորվում նրանից, որ իրենց թուրք են անվանում, պատրաստվում են ամեն ինչ անել հայ-թուրքական հարաբերությունների վարականգնման համար, Ալեքսանյանն էլ որոշել է օգտվել առիթից, և կարծես հենց անձամբ է ապրանքը ներկրում, համենայն դեպս, վաճառվող սննդամթերքների վրա գրված է «Սիթի» ՍՊԸ։

Ընդ որում, Ալեքսանյանը թուրքական շոկոլադը վաճառում է իր ունեցած բոլոր տեխնոլոգիաներով՝ էլ զեղչ, էլ տեսանելի տեղում դնել, էլ ներքին գովազդ, և ըստ երևույթին, լավ էլ վաճառում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի