Ներքին 3 տարի առաջ - 18:25 24-12-2022

Ինչու են ռուս խաղաղապահներն ապամոնտաժում Բերձորի միջանցքում տեղադրված իրենց վրանները

Համացանցում այսօր տեսանյութ է շրջանառվում, որում երևում է, թե ինչպես են ռուս խաղաղապահները ապամոնտաժում Բերձորի միջանցքի իրենց վրանները։ Սա տարատեսակ մեկնաբանությունների առիթ է դարձել համացանցում, հատկապես Արցախում մարդիկ ենթադրում են, որ խաղաղապահները հավանաբար դա անում են, որպեսզի կրակի տակ չմնան։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Վահան Բադասյանն ասաց, որ երբ ազերիները վրաններ տեղադրեցին միջանցքում՝ռուսները լրացուցիչ սնձնակազմով ուժեղացրել էին տվյալ բլոկ պոստը։ «Դրա համար էլ տեղադրել են վրաններ ու տնակները, այսօր նրանք հանեցին դրանք»։

Հարցին, թե ինչու են հանում և արդյոք բախումների հավանականություն կա՝ Բադասյանը վստահեցրեց, որ բախումներ չեն լինի։ «Ուժեղացված անձնակազմը հանում են, մշտական քանակի անձնակազմը պահում։ Ենթադրելի է, որ բացեն ճանապարհը, երևի ազերիները հեռանան, կարծում եմ, դրա համար են լրացուցիչ անձնակազմը հանում։ Ամեն դեպքում մենք նույնպես դեռ հստակ տեղեկություն չունենք»։

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում Սերգեյ Լավրովն հայտարարել էր, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներն ամեն ժամ աշխատում են Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար և կապի մեջ են կողմերի հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով